Քննչական կոմիտեի նախագահԱրթուր Պողոսյանը հրաման է ստորագրել վարչության պետ նշանակելու մասին։ Հրամանի համաձայն Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Գասպարյանը նշանակվել է ՔԿ Միջազգային համագործակցության վարչության պետ(գլխավոր 1-ին)ի պաշտոնում։ Նա պաշտոնը զբաղեցնում է օգոստոսի 7-ից, նույն օրը նաև ազատվել է միջազգային հարցումների ապահովման վարչության պետի պաշտոնից։
Նույն որոշմամբ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ասյա Ղալթախչյանը օգոստոսի 7-ից ազատվել է միջազգային հարցումների ապահովման վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնից և նշանակվել ՔԿ միջազգային համագործակցության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնում։
Առաջին դասի խորհրդական Էլեն Ալեքսանյանը գոստոսի 7-ից ազատվել է միջազգային հարցումների ապահովման վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնից և նշանակվել ՔԿ միջազգային համագործակցության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնում։