Հայաստանի շրջաններում օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին հյուսիսարևելյան և արևելյան է 4-7 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +34-36 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +24-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +22-26 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +30-34 աստիճանի:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +25-28 աստիճան, նախալեռնային՝ +31-35 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +33-36 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-37 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +35-37 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-25, նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-36 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 31 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
