Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել՝ ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել՝ ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) խոր մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական մեծ ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։

Մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ»,- նշված է տարածված հայտարարության մեջ։

Կազմակերպությունը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի այնպես, որ կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը, և իր աջակցություննն է հայտնել Հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին։

Leave a Comment