Դատարկիր քեզ

Դատարկիր քեզ

08.08.2026 | 00:00

Վստահիր միայն Ինձ: ՈՒրիշ օգնություն մի կամեցիր: Փոխհատուցումը թող քո հոգու վստահությունը լինի, որպեսզի ավելին տրվի քեզ կարողությունդ անպակաս պահելու համար:

Դատարկիր քեզ արագորեն, որպեսզի նոր Աստվածային կենսաուժ ստանաս:

Ինչքան շատ քեզ պահես, այնքան քիչ կստանաս Ինձնից: Այս, ձեռք բերելու աստվածային օրենքն է: Չգործածելը, չտալը, քեզ պահելը` ենթադրում է ապագայի նկատմամբ վախ, Ինձ վստահելու պակաս:

Երբ խնդրում ես, որ ազատեմ քեզ դժվարության ու չքավորության ճահճուտից, դու նախ պետք է Ինձ վստահես ամբողջովին: Երբ քո հավատքը և աղոթքը ներդաշնակ կլինեն, Ես քո աղոթքին կպատասխանեմ, ինչպես ազատարարը խեղդվող մարդուն, որը իրեն փրկելու ապարդյուն ջանքեր է թափում:

Այդ մարդը իրեն ավելի վտանգավոր ու անհուսալի կացության կմատնի, մինչև ամբողջովին չենթարկվի ազատագրողի կամքին ու խնամքին: ՈՒրեմն լավ ըմբռնիր Իմ ազատագրելու ձևը: Վստահի՛ր Ինձ կատարելապես ու ամբողջովին:

Դատարկիր սիրտդ. Ես կլցնեմ այն: Խնդրեք, որ հասկանալի դառնա ձեզ համար Իմ տալու ձևը: Սա, ամենադժվար դասն է դարձել Իմ աշակերտների համար: Ոմանք այնքան շատ են կապված նյութական պարագաներին, որ չեն կարողանում հասկանալ, թե որքան են աստվածային միջոցները: Պետք է ապրեք, ինչպես Ես եմ ձեզ ասում:

Ինձնից կախյալ վիճակի մեջ եղեք:

Մեկնաբանություններ

Leave a Comment