Վեհափառի դատը. Էջմիածին (լուսանկարներ)

Այսօր՝ 2026թ. օգոստոսի 7-ին, մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործի դատաքննությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Էջմիածին)։

Քրեական գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։

Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։ Դատավորի ինքնաբացարկից հետո գործը մակագրվելու է նույն դատարանի այլ դատավորի։

Նիստի ավարտից հետո Վեհափառը հոգևորականների և ժողովրդի ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment