Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ընթացակարգ չկա․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պետությունը չպետք է միջամտի Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։

Նա նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվում է հայ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ Սահմանադրությամբ պետությունն ու Եկեղեցին տարանջատված են։

«Նրանք կարող են հազար լծակ գործի դնել, բայց դա չի աշխատելու»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ վարչապետի պաշտոնը որևէ մեկին իրավունք չի տալիս գործել սեփական հայեցողությամբ։ «Այն, որ դու վարչապետ ես, չի նշանակում, որ կարող ես անել այն ամենը, ինչ ցանկանաս»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment