Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը (IMD) Նյու Դելիում հորդառատ անձրևների պատճառով հայտարարել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։ Վերջին մի քանի ժամերի ընթացքում մայրաքաղաքում տեղացել են ուժեղ անձրևներ, որոնք մի շարք շրջաններում առաջացրել են խոշոր խցանումներ և ջրհեղեղներ։
Դրա պատճառով IMD-ն հայտարարել է կարմիր նախազգուշացում՝ առաջիկայում կանխատեսելով երկրի մեծ մասում չափավոր անձրևներ, իսկ որոշ շրջաններում՝ ամպրոպներով և կայծակներով ուղեկցվող ուժեղ տեղումներ։ Նմանատիպ եղանակային պայմաններ են ձևավորվել նաև Հնդկաստանի այլ շրջաններում։ Վատ եղանակը հանգեցնում է սողանքների և ջրհեղեղների։
Ասամ նահանգում տարերքի պատճառով վերջին օրերին զոհվել է արդեն 97 մարդ։ Հնդկաստանի արևելյան Ջարխանդ նահանգում կայծակի հարվածներից զոհվել է 20 մարդ։
