Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո

Ժամանակակից Բելառուսում զգացվում է այնպիսի կառավարման համակարգի պակաս, որպիսին կար խորհրդային տարիներին։ Այս մասին հայտնել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։Մինսկի մարզի Վիլեյկայի շրջան կատարած…

Ժամանակակից Բելառուսում զգացվում է այնպիսի կառավարման համակարգի պակաս, որպիսին կար խորհրդային տարիներին։ Այս մասին հայտնել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մինսկի մարզի Վիլեյկայի շրջան կատարած այցելության ընթացքում պետության ղեկավարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված գյուղական բնակավայրերում առևտրի զարգացմանը։ Միջոցառումը տեղի է ունեցել շրջանային գործադիր կոմիտեի վարչական շենքում։

Մտնելով դահլիճ և տեսնելով տիրող մթնոլորտը՝ նախագահը խոստովանել է, որ զգացել է ուժեղ կարոտախտ։

«Չեմ կարող պարծենալ, որ կոմունիստական կուսակցությունը վճռորոշ դեր է խաղացել իմ կյանքում: Ամեն ինչ էլ եղել է: Բայց պետք է ասեմ՝ գուցե ոչ ժողովրդական հնչի ձեզանից որևէ մեկի, հատկապես մեր երիտասարդության համար, հենց այսօր կառավարման այն համակարգը, որը մի ժամանակ կար ԽՍՀՄ-ում, երկրում պակասում է», – նշել է նա:

«Ուստի՝ խնդիր և կարոտախտ: Իմ պինդ համոզմունքն է, որ մեզ պակասում է կառավարման այն համակարգը։ Ես ամենաշատն եմ դա զգում: Եվ նա, ով ցավում է պետության համար, դա զգում է: Սրանք իմ զգացողություններն են՝ ոչ այսօրվա և ոչ էլ երեկվա», – հավելել է երկրի ղեկավարը:

Լուկաշենկոյի պնդմամբ՝ երկար տարիներ պաշտոնավարելով որպես նախագահ, ինքը բոլորից լավ է նկատում պետական կառավարման այդպիսի համակարգի բացակայությունը։

«Լուրջ կադրային աշխատանքը չի հերիքում: Որքան էլ որ ես փորձում էի կառուցել կառավարման ուղղահայացը և այլն, դա, միևնույն է, փրկություն էր երկրի համար և հիմա էլ կա, բայց կառուցվածքը չի հերիքում», – պարզաբանել է նա:

Leave a Comment