Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Համաձայնագիրն ուղղված է ցանկացած ագրեսիայի համատեղ զսպման ուժեղացմանը և նախատեսում է, որ երեք երկրներից մեկի վրա ցանկացած զինված հարձակում հանդիսանում է հարձակում բոլորի վրա: Համաձայնագիրը նախատեսում է նաև երեք պետությունների միջև պաշտպանական համագործակցության զարգացում բոլոր ասպեկտներով», – ասվում է փաստաթղթում, որը ստացել է «Հավաքական պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիր» անվանումը:
Այն ստորագրել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:
Համաձայնագիրը, ինչպես նշվում է տեքստում, արտացոլում է երեք երկրների ընդհանուր ձգտումը՝ «հետագա ամրապնդելու հավաքական անվտանգությունը, նպաստելու խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև կառուցելու ապահով և բարգավաճ ապագա՝ հիմնված խոր պատմական կապերի, ընդհանուր ռազմավարական շահերի և երեք պետությունների միջև պաշտպանության ոլորտում վաղեմի համագործակցության վրա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: