«Ուժեղ Հայաստան»-ի ո՞չ բոլոր պատգամավորների սրտով էր դատական նիստի գնալը. աշխատասենյակներում մարդի՞կ կան

armtimes.com Ինչպես արդեն հայտնել ենք, նորընտիր Ազգային ժողովը օգոստոսի 7-ին շարունակում է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը:


 


«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, գնալու են դատարան և իրենց աջակցությունը հայտնեն Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսներին:


 


Հիշեցնենք՝ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին, որը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:


 


«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին:


 


16:00-ին կլինենք Վաղարշապատի դատարանի առջև»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:


 


Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսներին առնչվող դատական նիստն արդեն մեկնարկում է: Պարզվում է, սակայն, որ «Ուժեղ Հայաստան»-ի ոչ բոլոր պատգամավորներն են գնացել դատական նիստին: Վերջիններիցս որոշները իրենց աշխատասենյակներից գալիս, ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում և հեռանում:




Կարդացել են
անգամ

Leave a Comment