Ծառուկյանը նշել է իր քաշային կարգում բոլոր ժամանակների լավագույն մարտիկին

Խառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր քաշային կարգում բոլոր ժամանակների լավագույն մարտիկ է համարում 34-ամյա ռուսաստանցի Իսլամ Մախաչեւին։

«Իսլամն է թեթև քաշային կարգում պատմության մեծագույն մարտիկը։ Նա այս դիվիզիոնում ավելի մեծ նվաճումներ ունի, քան Հաբիբ Նուրմագոմեդովը։ Պարզապես Մախաչևը չի ունեցել այնպիսի դիմակայություններ, որոնք նրան շատ ավելի ճանաչելի կդարձնեին, ինչպես Մաքգրեգորի հետ Հաբիբի դիմակայությունը։

Կարծում եմ՝ եթե Տոպուրիան մնար չեմպիոն, նրա մենամարտն Իսլամի հետ կդառնար մեծագույն իրադարձություններից մեկը»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է DAZN-ը։

Leave a Comment