«Վեհափա՜ռ». դատարանի բակում հավաքվածները կաթողիկոսին ծափերով դիմավորեցին

Էջմիածնի դատարանի բակում հավաքվածները Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմավորեցին ծափահարություններով և «Վեհափա՜ռ» վանկարկումներով։
 
Վեհափառ Հայրապետի հետ էին նաև նույն քրեական գործով անցնող եպիսկոպոսները։
 
Դրանից հետո հավաքվածներն ինքնաբուխ երգեցին Մայր Աթոռի պահպանության շարականը, ապա միասին հնչեցրին Տերունական աղոթքը։

Leave a Comment