«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այսօր՝ օգոստոսի 7-ին, կմեկնեն Վաղարշապատ՝ աջակցություն հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ խմբակցության պատգամավորները ժամը 15։00-ից դուրս կգան Ազգային ժողովի նիստից և կուղևորվեն Էջմիածին։
Նախատեսվում է, որ ժամը 16։00-ին նրանք կհավաքվեն Վաղարշապատի դատարանի շենքի մոտ։
«Հայաստան» խմբակցությունից ևս հայտնել են, որ իրենց պատգամավորները ժամը 16։00-ին կլինեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։
