Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 7-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։Անվտանգության խորհրդի…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 7-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Անվտանգության խորհրդի նախորդ խորհրդակցությունը տեղի էր ունեցել հուլիսի 23-ին։ Այդ ժամանակ քննարկվել էին սպառազինության հեռանկարային նմուշների սերիական արտադրության համար անհրաժեշտ նյութերով և հումքով ապահովման հարցերը։
Պուտինը նշել էր, որ Ռուսաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որոնք ինքնուրույն արտադրում են սպառազինության նոր նմուշների սերիական արտադրության և առկա զինատեսակների արդիականացման համար անհրաժեշտ նյութերն ու հումքը։