Օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հայտնել են, որ «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ…
Օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հայտնել են, որ «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ճշտվել է, որ պացիենտները նույն օրը Երևանի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Բամբու» բար-ռեստորանում սնվել են՝ օգտագործելով հավի և բադի միս, տապակած պանիր, կարտոֆիլ ֆրի, ծովամթերք, ավոկադո, պանիր, բրուսկետա և կեսար աղցան։
Ստացված տեղեկատվությանը տեսչական մարմինն արձագանքել է անհապաղ՝ «Բամբու» բար-ռեստորանում սկսելով վերահսկողական գործընթաց: Առկա սննդամթերքից վերցված նմուշները կուղարկվեն լաբորատոր փորձաքննության: