Գևորգ Պապոյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է 120 մլն եվրոյի TRIPP ծրագրի ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության…

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ 

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIPP) ծրագրի ընթացքը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմների կատարելագործման, գործընթացների ճկունացման և արագացմանն առնչվող հարցեր։

 Կարևորելով ծրագրի դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

 TRIPP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը:

Leave a Comment