«Կրակադիլը»՝ գաղափարակա՞ն – BlogNews.am

«Կրակադիլ Գարիկը» հայտարարել է, թե ընդդիմության սոսինձը բացառապես փողն է, ուստի ոչ մի հեղափոխություն էլ Հայաստանում տեղի չի ունենալու, իսկ ահա ՔՊ-ի 2018-ի հեղափոխությունը հաջողվեց, քանի որ ՔՊ-ն գաղափարական էր, համախմբումը տեղի էր ունեցել գաղափարի շուրջ:

Կոկորդիլոսը թռչուն համարող այս արարածն էականորեն գերագնահատել է Նիկոլի հեղափոխության իմաստն ու նշանակությունը՝ մոռանալով, որ «գաղափարական» այդ շարժումը որպես իր հիմնական լոզունգ էր ընտրել «Մերժիր Սերժին» տխրահռչակ դևիզը, որը, մեղմ ասած, չէր կարելի է որևէ գաղափարի արտահայտչաձև համարել. Նիկոլը ո՛չ սոցիալիզմ էր կառուցելու, ո՛չ էլ եղած կապիտալիզմն էր կատարելագործելու, հետևաբար՝ խոսել 2018-ին տեղի ունեցածի գաղափարական հիմքերի մասին մեծ սխալ կլիներ. գործող իշխանություններին հեռացնելու օրակարգը չի կարող գաղափար համարվել:

Հարց պետք է առաջանա՝ կա՞ որևիցե գաղափար այսօր, որն ընկած է ՔՊ-ի հիմքում, ո՞րն է դա: Ցավով պետք է արձանագրենք, որ այժմ ՔՊ-ն ընդգծված գաղափարական քաղաքական միավոր է, որի գաղափարական հիմքը իհլամիզմն է. խոստանալով ամրապնդել թրքանպաստ խաղաղությունը՝ փողի մեռած գարիկները հետևողականրեն քանդում են հայ ժողովրդի հիմքերը՝ ջնջելով «Հայաստան» բառի բովանդակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment