Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Եկատերինբուրգի Wildberries-ի պահեստին․ 800 մարդ է տարհանվել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 7-ի առավոտյան հարվածել են Եկատերինբուրգում տեղակայված Wildberries-ի պահեստին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է Սվերդլովսկի մարզի ղեկավար Դենիս…

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 7-ի առավոտյան հարվածել են Եկատերինբուրգում տեղակայված Wildberries-ի պահեստին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է Սվերդլովսկի մարզի ղեկավար Դենիս Պասլերը Telegram-ում։

Նրա փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի կողմից ոչնչացվել է 8 ԱԹՍ, որոնցից երեքն ընկել են լոգիստիկ կենտրոնի տարածքում։ Տուժածներ չկան, իսկ հրշեջները իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան Telegram-ում տեղեկացրել է, որ հիշյալ լոգիստիկ օբյեկտից տարհանվել է 800 մարդ։

Wildberries ընկերության փոխանցմամբ՝ բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել։

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի տարբեր մարզերում գտնվող Wildberries-ի պահեստները պարբերաբար ենթարկվում են հարձակումների։

Ռուսաստանն իր հերթին հարվածներ է հասցրել Ուկրաինային․ Սումիի մարզում շուկայի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է 10 մարդ, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Leave a Comment