Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունել էր շվեյցարական «Սյոնին»։Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է «Նոայի» պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
13-րդ րոպեին պատասխան գոլը խփել է «Սյոնի» հարձակվող Ուինսլի Բոտելին։
20-րդ րոպեին Ֆերեյրայի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը դարձյալ առաջ է մղել իր թիմին։
26-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է «Սյոնի» պաշտպան Նիաս Հեֆթին։ «Նոան» չի կարողացել իրացնել թվային առավելությունը։ Ավելին10 հոգով մնացած հյուրերն են կարողացել հավասարեցնել հաիվը։
57-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփել է Իլյաս Շուարեֆը։
Իսկ 65-րդ րոպեին հավասարվել է նաև թիմերի խաղացողների թիվը։ Սեփական տուգանային հրապարակի մոտ վերջին հույսի խախտման համար հեռացվել է «Նոայի» պաշտպան Սթոն Մամբոն։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։