Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ԵԱՏՄ 47-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է էլեկտրոնային առևտրի և գիտական կոչումների ճանաչման համաձայնագրեր։•ՀՀ վարչապետն…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԵԱՏՄ 47-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է էլեկտրոնային առևտրի և գիտական կոչումների ճանաչման համաձայնագրեր։
•ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության կարևորությունը:
•Կառավարության ղեկավարը պարզաբանել է Եվրոպական միությանն անդամակցելու հարցում Հայաստանի ինստիտուցիոնալ քայլերն ու առկա սահմանափակումները։
•Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորը քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամի համար։
•Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային շրջանցման դեպք և հարուցել քրեական վարույթ։
•ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների արտոնյալ ներմուծման սակագնային քվոտաների ընթացիկ մնացորդի վերաբերյալ տվյալները։
•ԱՄՆ նախագահն անդրադարձել է հաջորդ ընտրություններում հանրապետական թեկնածուի առաջադրման հարցին՝ դա համարելով վաղաժամ։