Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին

Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային, այլև Միացյալ Նահանգներին։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։Լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունները, որ Կիևին խիստ անհրաժեշտ են Patriot հակահրթիռային համակարգեր և հեռահար հրթիռներ։


«Մեզ նույնպես հրթիռներ են անհրաժեշտ», – ասել է նա՝ հավելելով, որ իրեն նախորդող նախագահ Ջո Բայդենը Կիևին տվել է 300 միլիարդ դոլարի զինամթերք։Նա նշել է, որ իր առաջին նախագահության ժամկետի ավարտից հետո զենքի պահեստները լիքն էին, սակայն դրանց մեծ մասը սպառվել է պաշտոնից իր հեռանալուց հետո։ Թրամփը միևնույն ժամանակ պնդել է, որ այժմ վերակառուցում է այդ ամենը, և որ ԱՄՆ-ն դեռևս բավարար զինամթերք ունի իր զինանոցում։


Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և առաջընթաց է գրանցում։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment