
«Թիմ փոխելու մասին հարցեր եք տալիս, գալիս եք, ինչ-որ վերաձևակերպում եք, փորձում ստվեր նետել մեր գործընկերների վրա․ ՀՀԿ, հետո գնացիք Հայաստան դաշինք, հետո եկաք Ուժեղ Հայաստան դաշինք․․․վախենամ, ընտրվեք, հետո դառնաք ուրիշ կուսակցության անդամ, պարզվի՝ ուրիշ մեկին ա ձեր օգնությունը պետք․ ոնց հասկանում եմ՝ հայտնվում եք քաղաքական ուժերում այն տրամաբանությամբ, որտեղ ձեր փաստաբանական ծառայությունն ա պետք»,- խոսելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին՝ ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ քննարկվում է ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցը։