Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարճատև զրույց են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ։
Տարածված տեսանյութից երոևում է, որ պատվիրակությունների ղեկավարները կոնգրեսի դահլիճ են ժամանել էլեկտրական մեքենայով, որտեղ Միշուստինը և Փաշինյանը նստած են եղել միասին և զրույց են ունեցել։
Նշենք, որ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ղրղզստանում՝ Չոլպոն-Աթա նստավայրում։
