«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է լեհական «Լեգիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով: Այդ մասին հայտնել է լեհ ինսայդեր Օսկար Մոչնիկը: Աղբյուրի համաձայն՝ «Լեգիան» չի խոչընդոտի 27-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն, եթե ստանա լավ առաջարկ։ Ավելի վաղ Goal.pl-ն հայտնել էր, որ «Լեգիան» պատրաստ է 900 հազար եվրոյով վաճառել Բիչախչյանի տրանսֆերային իրավունքը։
Հայ ֆուտբոլիստը 2025 թվականի ձմռանն է լեհական «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Transfermarkt-ը 700 հազար եվրո է գնահատում Բիչախչյանի տրանսֆերային արժեքը։