Առանց տեղումների եղանակ, երեկոյան` քամու ուժգնացում — Հայաստանի Հանրային Ռադիո

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր` օգոստոսի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին`հյուսիսարեւելյան եւ արեւելյան` 4-7 մ/վ,

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 15- 18մ/վ։

Ցերեկը կլինի 33- 35, երեկոյան`29- 31, գիշերը` 19- 21։

Leave a Comment