Ուրբաթ օրը Khaosod թերթը հայտնել է, որ Թաիլանդի միջնակարգ դպրոցում կրակոցներ արձակած և երկու ուսուցչի սպանած, ինչպես նաև 15 այլ անձի վիրավորած աշակերտը մահացել է։
«Նոնթաբուրիի «Թեփսիրին» (Thepsirin) միջնակարգ դպրոցում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող աշակերտը մահացել է։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել դասասենյակներից մեկում», – հայտնել է պարբերականը։
Ըստ հաղորդման՝ ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ իրականացրած աշակերտը սպանել է երկու ուսուցչի և վիրավորել 15 մարդու, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։
Նոնթաբուրի նահանգում՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի մերձակայքում գտնվող «Թեփսիրին» միջնակարգ դպրոցը հայտնի է որպես երկրի լավագույն դպրոցներից մեկը, որը նախապատրաստում է աշակերտներին բուհ ընդունվելու համար։
Այն սպասարկում է 7-12-րդ դասարանների աշակերտներին։