Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ Բեռլինում գործող Ռուսական տունը օգտագործվում է որպես ռուսական հատուկ ծառայությունների քողարկման հարթակ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիական…
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ Բեռլինում գործող Ռուսական տունը օգտագործվում է որպես ռուսական հատուկ ծառայությունների քողարկման հարթակ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիական ԶԼՄ-ը:
Փաստաթղթում հիշատակվում է նաև RT France-ի նախկին գլխավոր խմբագիր Քսենիա Ֆյոդորովան, որին Ֆրանսիան հուլիսի վերջին որոշել էր արտաքսել երկրից։
Ֆրանսիայի ՆԳՆ-ի պնդմամբ՝ Ֆյոդորովան «տարածում է Ռուսաստանի իշխանությունների կողմից ղեկավարվող ապատեղեկատվական արշավներ», որոնց նպատակը Ֆրանսիայում հասարակական կարգի ապակայունացումն է։ Նշվում է նաև, որ նա վերջերս հավակնել է Բեռլինի Ռուսական տան ղեկավարի պաշտոնին։
Միաժամանակ փաստաթղթում պնդվում է, որ Բեռլինի Ռուսական տունը ռուսական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվում է որպես «քողարկման միջոց»։
Նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն հայտարարել, թե Ռուսական տունը ներգրավված է լրտեսական գործունեության մեջ։
Բեռլինի Ռուսական տունը գործում է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության համակարգում, որը 2022 թվականից գտնվում է Եվրամիության պատժամիջոցների ներքո։
Չնայած դրան՝ հաստատությունը շարունակում է ֆինանսավորում ստանալ Գերմանիայի դաշնային բյուջեից։