Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 20։54-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։
Ավելի ուշ գերատեսչությունից հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին։
