Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի խաղաց շվեյցարական «Սյոնի» հետ։Օգոստոսի 6-ին…
Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի խաղաց շվեյցարական «Սյոնի» հետ։
Օգոստոսի 6-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց «Նոան» վաստակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Հելդեր Ֆերեյրան։ Սակայն հյուրերը շուտով հավասարեցրին հաշիվը՝ Բոտելիի գոլի շնորհիվ։
20-րդ րոպեին Գոռ Մանվելյանը կրկին առաջ մղեց «Նոային», իսկ քիչ անց «Սյոնը» մնաց 10 ֆուտբոլիստով՝ Հեֆտիի հեռացումից հետո։
Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, շվեյցարական թիմը վերականգնեց հավասարակշռությունը՝ Շուարեֆի գոլով։ Ավելի ուշ թիմերի թվային կազմերը կրկին հավասարվեցին․ կարմիր քարտ ստացավ «Նոայի» ֆուտբոլիստ Մամբոն։
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին՝ Շվեյցարիայում։