Երևանի քաղաքապետարանի GPS համակարգը կիրառվել է «Seaside Startup Summit Armenia»-ի ռալլիում

Երևանի քաղաքապետարանի GPS համակարգը կիրառվել է «Seaside Startup Summit Armenia»-ի ռալլիում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

««Seaside Startup Summit Armenia»-ին ամենամյա անցկացվող Էլեկտրական մեքենաների ռալլիի ընթացքում այս տարի առաջին անգամ մեքեներում տեղադրվել էր GPS սարքեր, որի շնորհիվ մեծ էկրանին հնարավոր էր իրական ժամանակում հետևել մեքենաների տեղաշարժին, արագությանը և խախտումներին:

Այս տեխնոլոգիական հնարավորությունը ընձեռել էր Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով քաղաքային GPS մոնիթորինգի հարթակը և սարքավորումները, ի դեպ դրանք կիրառվում են Երևանի հասարակական տրանսպորտում, աղբահանության վերահսկման և քաղաքային տնտեսության այլ ոլորտներում»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment