Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացան Արարատի գագաթ՝ դառնալով աղջիկների և տղաների խմբում ամենափոք�…
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացան Արարատի գագաթ՝ դառնալով աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, ովքեր հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը, ընդամենը 8 տարեկանում։
Սա, առնվազն Հայաստանի համար, բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում։
Հայ Ժողովուրդը ոգևորությամբ է ընդունել նրանց այս նվաճումը, և բազմաթիվ շնորհավորական ու գովեստի խոսքեր գրել նրանց: