Նուբարաշենի աղբավայրում աղբակույտի տակ մնացած քաղաքացին մահացել է

Նուբարաշենի աղբավայրում աղբակույտի տակ մնացած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։Գերատեսչության տեղեկացմամբ՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է…

Նուբարաշենի աղբավայրում աղբակույտի տակ մնացած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել աղբակույտի տակից և փոխանցել շտապօգնության աշխատակիցներին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա մահը։

Leave a Comment