ՔՊ-ն մեծ սխալ կանի, եթե Արամ Վարդևանյանին չընտրի ԱԺ փոխնախագահ․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն շատ սխալ կանի, եթե չընտրի Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմախոսները Վարդևանյանին հիշեցնում են նախկինում տարբեր քաղաքական թիմերում ընդգրկված լինելու հանգամանքը, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն ընդգծել է, որ դա բնականոն զարգացման ընթացք է․

«Ճիշտ է արել, որ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին։ Մարդուն միշտ էլ զարգացում է պետք։ Սկզբում մի համալսարան եք ավարտում, հետո գնում եք մեկ ուրիշը, իսկ վերջում ավարտում եք լավագույնը։ Հիմա նա եկել է ամենալավ թիմը։ Մեզնից այլ տեղ գնալու հավանականությունը զրո է․ մերն ամենալավն է»։

Leave a Comment