
Ռուսաստանը տեսնում է Հայաստանի փորձերը՝ բարձրացնել խաղադրույքները կամ պարզապես անցնել շանտաժի Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը։
«Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք Երևանի փորձերը՝ բարձրացնել խաղադրույքները կամ պարզապես անցնել շանտաժի», — ասել է դիվանագետը։