Հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները Բեռլինում միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» ցուցահանդեսին, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Ընկերությունները ներկայացրել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության, քվանտային տեխնոլոգիաների և թվային ենթակառուցվածքների ոլորտների լուծումներ։

Ցուցահանդեսի ընթացքում նախարարության պատվիրակությունը B2B հանդիպումներ է կազմակերպել հայկական ստարտափների և միջազգային գործընկերների միջև։ Հայկական տաղավար են այցելել կազմակերպիչներ, ներդրողներ, միջազգային պատվիրակություններ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին հայկական ընկերությունները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները։

«GITEX AI EUROPE»-ն անցկացվում է 2025 թվականից։ Միջոցառման երկրորդ թողարկումը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը Բեռլինի «Messe Berlin» ցուցահանդեսային կենտրոնում։ Այն համախմբել է ավելի քան 800 տեխնոլոգիական ընկերություն և ստարտափ, 600-ից ավելի ներդրող ու ավելի քան 150 բանախոս՝ շուրջ 80 երկրից։

Leave a Comment