Վաղը՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում կանցկացվի Ամենայն հայոց կաթողիկոսի և մի շարք հոգևորականների վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը։ ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները անդրադարձել են նիստին իրենց ներկայությանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն օգոստոսի 7-ին չի մասնակցի ԱԺ նիստին, ներկա կլինեն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի դատական նիստին, հայտնել է Նարեկ Կարապետյանը։
«Հայաստան» դաշինքը վաղն առավոտյան կլինի ԱԺ-ում, հետո կգնա Էջմիածին, որտեղ ընթանալու է Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց Սրբազան հայրերի գործով առաջին դատական նիստը։ Այս մասին լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։