Ջրհեղեղներ Չինաստանում․ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ անհետ կորել

Ջրհեղեղներ Չինաստանում․ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ անհետ կորել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շենսի նահանգի Չժաշույ շրջանի շուրջ 10 հազար բնակիչ հայտնվել է աղետի գոտում՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։ Աղետի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած։ Արտակարգ իրավիճակը առաջացել է սելավային հոսքի հետևանքով, որը ձևավորվել է երկարատև և ուժեղ տեղումների պատճառով։ Հորդառատ անձրևները վնասել են բազմաթիվ տեղական ամբարտակներ, մասամբ քանդել ճանապարհներ, վնասել բնակելի շենքեր և գյուղատնտեսական տարածքներ։

Տեղական իշխանությունները շարունակում են իրականացնել փրկարարական, վերականգնողական և տարհանման աշխատանքներ՝ հնարավոր նոր վնասներն ու զոհերը կանխելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment