06.08.2026 | 15:39
Սասունցի Դավիթը, անտեր ու անտուն, զբաղված է ծեր պառավի բոստանի շաղգամի, լոլիկի ու ծիրանի հարցերով, պառլամենտի կրկեսն է քննարկում՝ ով ում կնիկն է, որտեղից ինչքան է լափում, ուրիշ հարցեր չկան…
Իսկ հենց այդ պահին, սև կիպան գլխներին կպցրած տղերքը, եկել Առյուծ Մհերի թողած ժառանգության վերջին փշրանքներն են քննարկում, ավարի մի մասը Արցախի հետ տարել են:
Սեպտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանը անկասկած օրինականացնելու է վերջին արարը, և կանգնելու ենք ԹՐԻՓ-ի առաջ…
Այ գրողի տարածներ, դուք էս ե՞րբ, ինչպե՞ս զրկվեցիք ձեր ուղեղներից, ինքնասիրությունից, արմատներից: Այս ի՞նչ համազգային լաբոտոմիա էր: Տղամարդկային էությունը էս ե՞րբ ոչնչացվեց, ու միակ հարցը կնիկական կենցաղն է, ուտելն ու …քելը: Դուք ոչ Էպոսին եք արժանի, ոչ էլ ձեր պապերի թողած ժառանգությանը, եթե, իհարկե, նրանք ձեր պապերն էին:
Էս մասսայից հույսեր չկան, վերջին հույսը մեր սուրբ պապերի գերբնական ուժն է, որ նրանք դարերով գեներացրել են իրենց ստեղծագործ ու խիզախ գործերով՝ բարուն ու մարդկային վեհությանը հավատալով:
Արա Արայան