Վարչապետը ժամանել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը:

Այսօր Չոլպոն-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Լուսանկարը՝ primeminister.am-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment