Վեհափառի դատավարությունը համարում եմ ողջ հայության խայտառակությունը․ Սամվել Կարապետյան

Դեռ պետք կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն պետական կառավարմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման։

«Դրա համար գոյություն ունեն դատարաններ` ներհայաստանյան ու միջազգային։ Մենք պայքարում ենք հիմա իրանեց ապօրինությունների դեմ»,– ասել է Կարապետյանը։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե վերջին տարիների համար աննախադեպ երևույթ է սպասվում, երբ Վեհափառ Հայրապետն ու ևս 6 սրբազաններ կանգնելու են դատարանի առջև, և հիշեցմանը, որ իր դեմ հարուցված քրեական գործը նույնպես սկսվել էր եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ հայտարարություններից հետո՝ Սամվել Կարապետյանը նշել է․

«Ես սա համարում եմ ամբողջ հայության խայտառակությունը։ Ինձ թվում էր՝ իշխանությունները ուշքի կգան, բայց դեռ շարունակում են»։

Leave a Comment