Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել


 

1lurer. Վարչապետի որոշման համաձայն՝ մի շարք գերատեսչություններում պաշտոնից ազատումներ և նշանակումներ են եղել:


 


Ըստ այդմ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սիմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


 


Մեկ այլ որոշման համաձայն՝ Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ:


 


Արման Պետրոսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:


 


Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ևս ազատվել է պաշտոնից:


 


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment