Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն

Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ն օրերս ամփոփել է տեխնոլոգիական փառատոնը եզրափակիչ համերգով, որի

ընթացքում պարգևատրվել են ստարտափ մրցույթի հաղթող թիմերը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը մասնակցել է

սամմիթին որպես ռազմավարական գործընկեր։

Ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի ևս հյուրընկալել էր ավելի քան 65 հազար մասնակցի 60  երկրներից։ Ֆասթ Բանկը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր պրոդուկտները, քարտային առաջարկներն ու ֆինանսական լուծումները:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Տարոն Գանջալյանի խոսքով՝ Բանկը կարևորում է

տեխնոլոգիական մեծ փառատոնին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես նորարար գաղափարների և

գործակցության հարթակ․ «Ֆասթ Բանկը համագործակցում է Սևան ստարտափի հետ արդեն 4 տարի: Սա

ռազմավարական համագործակցություն է մեզ համար, որովհետև Ֆասթ Բանկը նաև տեխնոլոգիական

կազմակերպություն է, այսինքն սա շատ բնական տեղ է մեզ համար, որպեսզի մենք ցուցադրենք մեր բոլոր

պրոդուկտները, ցուցադրենք մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդների համար», – ասել է նա։

Նշենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում ամենապահանջված պրոդուկտը Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտն էր,

իսկ երիտասարդների ուշադրության կենտրոնում եղել է Fast Start որակավորման ծրագիրը, որը հնարավորություն

է տալիս հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։

7-օրյա փառատոնի ընթացքում շուրջ 2000 ստարտափ թիմեր ներկայացրել են իրենց նախագծերը, մասնակցել

ներդրումային հանդիպումների, մենթորական ծրագրերի և պանելային քննարկումների։ Ֆասթ Բանկի մարդկային

ռեսուրսների կառավարման ղեկավար Մերի Արզումանյանը մասնակցել է ԱԲ և ՄՌ ոլորտի փոխազդեցության

թեմայով պանելային քննարկմանն ու ներկայացրել Բանկի փորձը։ Մերի Արզումանյանն անդրադարձել է

արհեստական բանականության վերաբերյալ մարդկանց մտավախություններին, ինչպես նաև որակի հնարավոր

անկմանը․ «Մեծ կազմակերպությունների առջև կանգնած է առաջնային խնդիր՝ ինչպես մատուցել «AI»-ը,

բացատրել, որ «AI»-ը չի փոխարինելու մեզ, ասել, թե որն է լինելու «AI»-ի շրջանակը, ով է լինելու

պատասխանատու վերջնական որոշումների համար և այդ «ապահովության բարձիկը» փոխանցել

աշխատակիցներին»,- ասել է նա։

Տեխնոլոգիական փառատոնը եզրափակվել է «Final Wave» համերգային ծրագրով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


Մամուլի ծառայություն

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

Էլ․ փոստ՝ press@fcc.am

Leave a Comment