ՔՊ-ի անցած ճանապարհն ու վերջին ելույթները, մասնավորապես Հայկ Կոնջորյանի պահվածքը, չեն հուսադրում, որ իրենք պահպանելու են բարեվարգության նորմերը։ Այս մասին Ազգային ժողովում Alpha News-ին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Չնայած չի կարելի չգնահատել, որ Ռուբեն Ռուբինյանը փորձում է զսպել ու որոշակիորեն գնալ այդ ճանապարհով, բայց ընդհանուր պատկերը հուսադրող չէ»,- հայտարարել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները հաճախ շրջանցում են բովանդակային հարցերը, օրինակ՝ պետական հիմնարկներում բարձր աշխատավարձերի կամ առերևույթ չարաշահումների վերաբերյալ բացահայտումները՝ դրանք փոխարինելով քաղաքական մանիպուլյացիաներով։