«Քաղաքացիական պայմանագիրը» դռնփակ նիստ է անցկացնում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում:

Ավելի վաղ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ այսօր կքննարկեն ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին ընտրել-չընտրելու հարցը: Արդյո՞ք հենց այս թեմայով է նիստը, դեռ հայտնի չէ:

Ազգային ժողովն այսօր քննարկում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը:

Խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների․ ՔՊ-ից այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Leave a Comment