Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա. Շալվա Պապուաշվիլի


 


Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.


 


Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ:


 


Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment