Մխիթարից հետո հեռացող չի եղել •

ԲՏԱ նախարարության մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե Մխիթար Հայրապետյանի պաշտոնանկությունից հետո նախարարությունում կադրային փոփոխություններ իրականացվե՞լ են։

Նա նշեց, որ փոփոխություններ չեն եղել, եւ ասաց, որ, մասնավորապես, ինքը նաև շարունակելու է կատարել նոր նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները` աշխատանքից հեռանալու մտադրություն չունի:

Թեև նկատենք, որ սովորաբար նախարարների հրաժարականից հետո պաշտոնը լքում են նաև նրանց մամուլի խոսնակները, քանի որ դա հայեցողական պաշտոն է, ոչ թե քաղծառայության հաստիք։

Leave a Comment