
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ընդգծեց, որ հայտարարեց, որ դպրոցներում չպետք է շարունակեն աշխատել այն ուսուցիչները, որոնք չեն կարողանում հաղթահարել ատեստավորման գործընթացը։
«Ատեստավորման գործընթաց է, լավ, մեկ-երկու երեք, չորս, հինգ, վեց, յոթ․․․ ինչքա՞ն կարելի է, չի՞ հաղթահարում մարդը, պետք է վերջ ասենք, էլ պետք է չաշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որը ընդունելության քննությանը չի կարողանում գոնե բավարար ստանալ»,- նշեց Փաշինյանը։