Անհայտ կորած քաղաքացիական անձանց 8 ընտանիք ևս երեք ամիս աջակցություն կստանա

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց 8 ընտանիք հուլիս-սեպտեմբեր ամիսներին յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն կստանա, տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգից։

Աջակցությունը տրամադրվելու է յուրաքանչյուր անհայտ կորած քաղաքացիական անձի հաշվով։ Դիմումները հնարավոր կլինի ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։

Ծրագրի համար պետական բյուջեից կպահանջվի 7,2 մլն դրամ։ Գումարը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին նախատեսված միջոցներից։

Կառավարությունը հուլիսի 2-ին մինչև սեպտեմբեր երկարաձգել էր նաև 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների 20 ընտանիքների ամսական 300 հազար դրամի աջակցության ծրագիրը։ Այդ նպատակով նախատեսվել էր 18 մլն դրամ։

Leave a Comment