Կապանում ՌԴ հյուպատոսության բացման հարցը շարունակում է մնալ օրակարգում

Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացումը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

Նրա խոսքով՝ երկու հարցերն էլ երկկողմ օրակարգից չեն հանվել, սակայն բացման կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

Մամիևը նշել է, որ Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությունը մշտական աշխատանքային կապ է պահպանում Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում հայ փոխադրողների խնդիրների շուրջ։

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագիրը Ռուսաստանի կառավարությունը հավանությւն էր տվել 2023 թվականի նոյեմբերին։ Այն նախատեսվում էր բացել 2024 թվականի սկզբին, սակայն գործընթացը հետաձգվել էր։ 2025 թվականի ապրիլին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ զգալի խթան կլինի առևտրային և ներդրումային համագործակցության խորացման և այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև կապերի հաստատման համար։

Leave a Comment