ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հնարավոր թեկնածուի անունը – armeniatoday.am

Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ իշխանությունները փորձում են այդ պաշտոնում նշանակել այնպիսի անձի, որը կկարողանա Կոտայքում հոկտեմբեր-նոյեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում արդյունավետ վերահսկողություն իրականացնել և իշխանություններին տեղում առկա իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ փոխանցել։

Leave a Comment